Կասեցվել է հաց-հացաբուլկեղենի արտադրությունը (լուսանկարներ)

Հիմք ընդունելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Արմինշող» ՍՊԸ-ին պատկանող հաց-հացաբուլկեղենի և խմորեղենի արտադրամասի գործունեությունը կասեցնելու որոշում:
Այս արտադրությունում խախտված են եղել Հայաստանի օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ունեցել հանդերձարան, չի անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն, բացակայել են անձնական սանիտարական գրքույկները:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
31 Մայիս, 2021 21:31
1053
Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
31 Հոկտեմբեր, 2024 14:23
Կոնյակի սպիրտ արտահանողներին կտրամադրվի պետական աջակցություն
27 Հունիս, 2024 17:37
2022թ.-ին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է
08 Փետրվար, 2023 21:29