Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Անհայտ անձը կրակոցներ է արձակել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոցի վարչական տարածքում, Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, կրակոցների արդյունքում 1 հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է  ավտոմեքենայում։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության  աշխատակիցները:

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը քրեական հեղինակություն՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի եղբայրն է։

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Հաղորդվում է, որ  սպանվածի ավտոմեքենայի ուղղությամբ արձակվել են մի քանի կրակոցներ։

Մանրամասները՝ քիչ ուշ։


 

5724