ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն անդրադարձել է Հայաստանում ապաստարանների խնդրին: Նա հիշեցրել է, որ շենքերին փակցված են համապատասխան ուղեցույցեր:

«Մենք ամենօրյա ռեժիմով համագործակցում ենք ՏԻՄ-երի հետ, Երևանի քաղաքապետարանի հետ, եթե պատերազմի ժամանակ ՏԻՄ-ից ամենօրյա ռեժիմով ստանում էինք ապաստարանների պատրաստվածության վերաբերյալ տվյալներ, ապա հիմա ամեն շաբաթ ամփոփվում է, ու կատարված աշխատանքը ներկայացվում է: Մենք էլ վերահսկողություն ենք իրականացնում»,- ասաց Փիլոյանը՝ հավելելով, որ նաև շչակների խնդիրն են լուծել:

1lurer.am

517