ՀՀ Տավուշի նախկին մարզպետ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Տավուշի մարզում հողեր հանձնելու մասին պտտվող լուրերին․

«Գիտեք, որ ես 2 տարի աշխատել եմ Տավուշի մարզպետ եւ այդ ընթացքում առիթ եմ ունեցել առնվազն 3 անգամ անդրադառնալու այս հարցին։ Այս թեմային ես անդրադարձել եմ ոչ միայն որպես Տավուշի մարզպետ, այլ նաեւ որպես ՀՀ քաղաքացի եւ ընդհանրապես հայ մարդ։ Որեւէ ժամանակ իմ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ չի փոխվել. Տավուշի մարզի սահման ասելով՝ մենք դե ֆակտո դիտարկում ենք այն սահմանը, այն գիծը, որտեղ կանգնած են մեր զինվորները։

Իմ՝ որպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունն այն է, որ ջանք չխնայի, որպեսզի այդ դե ֆակտո ստատուս քվոն որեւէ ձեւով չխախտվի ի վնաս Հայաստանի»։

746