
Araratnews.am-ի տեղեկություններով՝ ԱԳ նախարարի արդեն նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ: Այդ պաշտոնին նշանակվելուց ժամեր անց Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ այլևս չի հանդիսանում ԱԳ նախարարության մամուլի խոսնակ:
Տեղեկության իսկությունը պարզելու համար Araratnews.am-ը անմիջապես կապ հաստատեց Աննա Նաղդալյանի հետ: Մեզ հետ զրույցում Նաղդալյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց տեղեկությունը.
«Գիտեք, ես արդեն ԱԳՆ մամուլի խոսնակը չեմ հանդիսանում: Արտգործնախարարությունից ցանկացած մեկնաբանություն դիվանագետներին վերաբերող, որոնց թվում նաև ես եմ, պետք է արվի մամուլի ծառայության միջոցով»,- ասաց Նաղդալյանը:
Մի կարևոր հարց է ծագում: Ո՞ւմ կողմից է Աննա Նաղդալյանը նշանակվել ԱՄՆ դեսպանի տեղակալ: Նկատենք, որ նշանակման օրը համընկնում է Արա Այվազյանի հրաժարականի օրվա հետ:
Այս կապակցությամբ Araratnews.am-ը հարցում կուղարկի ԱԳ նախարարություն և պատասխանն ստանալուն պես մենք այն կհրապարակենք: