Անվճար մամոգրաֆիկ հետազոտություն. Լոռու մարզի 50-ից 69 տարեկան կանայք կհետազոտվեն

Լոռու մարզպետարանից հայտնում են, որ Վանաձոր քաղաքում հոկտեմբեր ամսից կմեկնարկի կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային ծրագիր: Գերժամանակակից շարժական մամոգրաֆը գտնվում է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տարածքում:
Ինչպես տեղեկացնում է Լոռու մարզպետարանի «Ֆեյսբուքի» էջը, առաջիկա 6 ամիսների ընթացքում այն կիրականացնի կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման լայնածավալ սքրինինգ։
Վանաձոր քաղաքի և Գուգարքի տարածաշրջանի գյուղական համայնքների ընտանեկան բժիշկները /թերապևտները կարող են 50-69 տարեկան բոլոր կանանց ուղեգրել՝ անցնելու անվճար մամոգրաֆիկ հետազոտություն:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը անհրաժեշտության դեպքում կտրամադրի հավելյալ տեղեկություններ:
28 Օգոստոս, 2020 18:52
583
Հրդեհից տուժած անձանց կարիքները ՀՀ կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում են. Լոռու մարզպետ
09 Փետրվար, 2025 22:05
Կառավարության հանձնարարականը կա՝ հրդեհից տուժածներին արագ աջակցել. Լոռու մարզպետ
08 Փետրվար, 2025 16:45
Գլխավոր դատախազի որոշմամբ դատախազի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ
07 Փետրվար, 2025 15:41
Արագածոտնի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա վիրшվnր
05 Մարտ, 2025 23:58
Արագածոտնի մարզի գյուղերից մեկից սեփական ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը ծննդաբերել է արական սեռի երեխա՝ մահացած վիճակում
05 Մարտ, 2025 20:33
Սյունիքի մարզում այս տարվա փետրվարին ծնվել է 60 երեխա
01 Մարտ, 2025 11:17