Հունիսի 1-ից հայ-վրացական ցամաքային սահմանը (Բագրատաշեն, Բավրա) բաց է բոլոր քաղաքացիների համար։

 

«Հիշեցնենք, կարանտին հայտարարելու մասին կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման համաձայն՝ ՀՀ մուտք գործող անձինք պետք է ներկայացնեն 72 ժամը չգերազանցող ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված երկու ամբողջական դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ հավաստող սերտիֆիկատ։

ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 11-ամսական 29 օրական երեխաները»,-տեղեկացնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

1296