«Ուր էլ գնան, գտնել-բերելու ենք։ Պետք է պատասխան տան և այդ պատասխանը պետք է լինի արդարադատության միջոցով՝ հենց Հայաստանի Հանրապետությունում։ Ով ուր փախչի՝ փեշերից բռնած բերելու ենք»։

Առաջին հայացքից թվում է, թե սրանք խոսքեր են` ուղղված Ռ. Քոչարյանին: Սակայն, ի զարմանս բոլորիս, սրանք Ռ. Քոչարյանի խոսքերն են ուղղված օրվա իշխանություններին, որոնք արտաբերել է երեկ իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք մեզ չպետք է այս իշխանությունների պես պահենք, և այս քաղաքականության և օրինականության պայքարի մեջ պետք է հաղթի օրինականությունը»։ Այստեղ տեղին է հիշել դասականի խոսքերը. «Ձեր այլանդակությունը ոչինչ է ձեր հանդգնության առջեւ»։ Այսինքն` օրենքի գերակայությունից ու արդարադատությունից խոսում է մի մարդ, ում 67 էջանոց կենսագրության 23 էջը ներկված է արյամբ, ով այսօր արդարադատության առջեւ կանգնած լինելու փոխարեն հավակնում է երկրի ղեկավարի պաշտոնին (վերջինիս պաշտոնավարման տարիներին են տեղի ունեցել հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, Պողոս Պողոսյանի սպանությունը եւ բազմաթիվ այլ սպանություններ):

Այսօրվա իշխանություններին պարտության մեջ մեղադրողը այդ պարտության ամենամեծ մեղավորն էր, որի դավաճանական դրսևորումները շարունակվում են նաեւ այսօր հատկապես իրեն սպասարկող մամուլի էջերով` թշնամուն առաջինը «իշմար տալով» սպասվող գործողությունների մասին։

Թերեւս մեկ հարցում է երկրի թիվ մեկ ամբաստանյալը ճիշտ. արդարադատություն լինելու Է, քանի որ, ինչպես վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը, թավիշը փոխակերպվելու է պողպատի, և Քոչարյանը կանգնելու է ոչ թե թավշյա, այլ պողպատյա արդարադատության առջեւ:

 

18898