ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.

Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» մամուլի սրահում կներկայացնեմ սահմանամերձ 36 բնակավայրերին առաջիկա երեք տարում սոցիալական ու ֆինանսական աջակցություն նախատեսող օրենսդրական նախագիծը: Գործընկեր լրագրողներին շնորհակալ կլինեմ հարցերի ու լուսաբանման համար:

ARMENPRESS. COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող եք նաև թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

 

3829