Transfemarkt-ը թարմացրել է Ա սերիայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 մլն եվրոյով և այժմ կազմում է 15 մլն եվրո։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն, ըստ Transfermarkt-ի, 2020թ օգոստոսից կազմում էր 20 մլն եվրո։ Իսկ առավելագույնը եղել է 2016-2017 թթ, երբ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվել էր 37 մլն եվրո։

Ա սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն է, ում տրանսֆերային արժեքը կազմում է 100 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Լուկակուն ճանաչվել է Ա սերիայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

1155