2000-ականների «տնտեսական հրաշքը», «շինարարական բումը» և այսօրինակ քարոզչական ճոռոմ հայտարարությունները կազմում են Քոչարյանական թիմի նախընտրական քարոզարշավի առանցքային կետերը: Թե ինչ ողբերգական հետևանքներ ունեցան այս ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող այլախեղումները, ակնառու դարձավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հենց առաջին տարում: Այլ հարց է, որ քոչարյանական «տնտեսական հրաշքն» իր բոլոր հնարավոր դրսևորումներով ու մասշտաբայնությամբ անդրադարձավ Քոչարյանի մերձավոր շրջապատի վրա: Վերջիններիս շարքում շատերն են աչքի ընկնում նախանձելի բարգավաճմամբ՝ մասնավորապես վերջին 20 տարում անձնական ու ընտանեկան բարեկեցությունը հազարապատիկ անգամ բարելավված Արմեն Գևորգյանը, որը ներկայումս Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքի շտաբի պետն է:

Վերջինս 2018 թվականից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնվում էր հիմնականում նրան առաջադրված մեղադրանքների բերումով: Սա Իհարկե չէր խանգարում, որ Գևորգյանը երբեմն երբեմն ծանրումեծ վերլուծական հոդվածներ հրապարակելով՝ թերևս պետական ծառայության ընթացքում Գևորգյանը զբաղված էր ավելի կարևոր գործերով՝ մասնավորապես իր բարեկեցությունն ապահովելով, ուստի պիտի ժամանակ չունենար այլ բաների համար: Իսկ այդ բարեկեցությունը նա ապահովել է արժանվույնս: Իհարկե այս գործում նրան շատ են օգնել երկու կարևոր գործոններ՝ նախ իր պաշտոնները, ապա և չափազանց բարի մարդիկ, ովքեր սկսած բնակարաններից վերջացրած գումարներով, նվիրատվություններ են արել հազիվ ծայրը ծայրին հասցնող չինովնիկին: Այս բարի մարդկանց շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Սամվել Մայրապետյանը, ով ներկայումս փախել է երկրից՝ իր դեմ հարուցված քրեական գործերի պատճառով: 2001 թվականին հենց Սամվել Մայրապետյանն էր այն մարդը, ով այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գևորգյանին նվիրեց նրա առաջին բնակարանը՝ Բայրոնի 3 հասցեում: Հետագայում մարդկային այս ջերմ ապրումակցման վրա հիմնված մտերմությունը վերաճեց շատ ավելի լայն մաստաբներ ընդգրկող բիզնես գործունեության՝ մասնավորապես անշարժ գույքի շուկայում և բնականաբար պետական պաշտոնյային հասու բոլոր հնարավոր ռեսուրսների կիրառմամբ: Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում  Արմեն Գևորգյանը զբաղված էր բոլոր կարևորագույն պաշտոնների նշանակմամբ, չնայած ավելի ճիշտ կլինի ասել՝ պաշտոնների վաճառքով: Այս չափազանց եկամտաբեր գործի արդյունքում ամբողջ կյանքում պետական պաշտոնյան եղած Արմեն Գևորգյանն ու նրա ակնաբույժ կինը ահռելի հարստություն են դիզել՝ դառնալով նախանձելի օրինակ, թե ինչպիսին պիտի լինի իր ընտանիքի բարեկեցության մասին մտածող պաշտոնյան: Թերևս հենց այս հայրենանվեր գործունեությունն է, որ յուրատեսակ զեղչային կտրոն է դառնում Գևորգյանի համար իր բազմաթիվ բնակարանները, հողատարածքներն ու մնացյալ անշարժ գույքը ձեռք բերելիս, քանի որ  օրինակ՝ ․ Արմեն Գորգյանին փաստացի պատկանող  Երևան քաղաքի Տերյան փողոցի 66 շենքի 320.2 քմ մակերեսով թիվ 70 բնակարանի շուկայական արժեքը կազմել է 246․554․000 ՀՀ դրամ, իսկ պայմանագրային արժեքն ընդամենը 19.746.094 ՀՀ դրամ: Նույն պատկերն է կրկին փաստացի Գևորգյանին պատկանող  Երևան քաղաքի Տերյան 66 շենքի 16.75 քմ մակերեսով թիվ 43 ավտոկայանատեղիի շուկայական արժեքը կազմել է 2․680․000 ՀՀ դրամ (պայմանագրային արժեքը՝ 1.032.939 ՀՀ դրամ), Երևան քաղաքի Տերյան 66 շենքի 1360.08 քմ մակերեսով թիվ 2 տարածքի շուկայական արժեքը կազմել է 1․190․070․000 ՀՀ դրամ (պայմանագրային արեքը՝ 83․837․413 ՀՀ դրամ) և այլն: Այս շարքը շատ երկար կարելի է շարունակել, քանի որ Արմեն Գորգյանին փաստացի պատկանող անշարժ գույքերի աշխարահագրությունը դուրս է գալիս անգամ Հայաստանի սահմաններից հասնելով Եվրոպա՝ մասնավորապես Չեխիա, որտեղ Գևորգյանի ազգականները զբաղված են անշարժ գույքի բիզնեսով: Չեխիայում Արմեն Գևորգյանին են պատկանում   Չեխիայի Հանրապետությունում գործող «Oftoma s.r.o.» ՍՊ ընկերության սեփականության իրավունքով գրանցված են թվով 3 անշարժ գույքեր՝ 223 քմ մակերեսով առանձնատան հողատարածք, 1097 քմ և 2929 քմ մակերեսով հողատարածքներ: Վերջին հողատարածքի վրա առկա է 297 քմ մակերեսով շինություն, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 920.000 ԱՄՆ դոլար։ «Rubendyan Invest s.r.o.» ՍՊ ընկերության անվամբ գրանցված են թվով 4 անշարժ գույքեր՝ 2 բնակարան և 2 ոչ բնակելի տարածք։ Չեխիայի Հանրապետությունում գործող «Rubendyan City s.r.o.» ՍՊ ընկերության գրանցված են 3 քառահարկ շենքեր, ընդհանուր՝ 6942 քմ մակերեսով բազմաբնակարան շենքեր և կից հողատարածքներ։

Հայաստանում Գևորգյանն ունի հողատարծքներ, ավտոկայանատեղիներ ու բնակարաններ Երևանի էլիտար թաղամասերում, Կոտայքում, Սյունիքում, Տավուշում:

Այս ամենին զուգահեռ Գևորգյանը հասցրել է նաև խնայողություններ կուտակել և կլորիկ գումարներ ավանդադնել, մասնավորապես՝ 2018-ին պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում նշվում են 200 հազար դոլար և 90 մլն դրամ ավանդները, թերևս խնայված միջոցները ավանդադրելու գաղափարը Գևորգյանին հուշել է կինը՝ Թամար Գևորգյանը, ով նույնպես 2017 թվականի հայտարարագրին համաձայն ունի 200 հազար դոլար և 97 մլն դրամ ավանդ:       

1862