
Քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մարգարյանը։
Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիան, տեղեկությունը հաստատել են հիվանդանոցից։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պայթյունից ժամեր անց փրկարարներին հաջողվել էր տղամարդուն դուրս բերել փլատակների տակից, բայց նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։
Տղամարդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած պայթյունի և փլուզման հետեւանքով։
Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները` օգտագործելով հատուկ տեխնիկա։ 41-ամյա տղամարդն ուներ բազմաթիվ վնասվածքներ, այրվածքներ, նա տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։
Ըստ մամուլի տեղեկությունների` պայթյունը եղել է հենց 41-ամյա Էդգար Մարգարյանի տանը: