Այսօր ՀՀՀ երբեմնի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե իբր Քոչարյանը Մոսկվա կատարած իր վերջին այցի ընթացքում երկարատեւ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ։

Ավելի ուշ Sputnik Armenia լրատվականի աղբյուրները հայտնեցին, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը իսկապես զրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, սակայն … մայիս ամսին։ Ինչու են հիմա հայտնում այս մասին։ Պատճառն ակնհայտ է։

Քոչարյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում կազմակերպված հանդիպումներն անցնում են կիսադատարկ դահլիճներում։ Սակայն քոչարյանականները, պարզվում է, նման սցենարների համար ունեն իրենց լուծումները. գործի են դնում պահուստային հեռախոսազրույցները՝ գործնական պերսոնայի իմիտացիա ստեղծելու համար։

Մտավախություն ունենալով, որ ընտրություններում բավականաչափ ձայներ չի հավաքի, նա դիմում է այսպիսի էժանագին մանիպուլյացիաների՝ իր վարկանիշը ինչ-որ կերպ փրկելու համար, առանց մտածելու, որ այդ քայլը գործում է իր իսկ դեմ. եթե Քոչարյանը այդպիսի ջերմ հարաբերություններ ունի Պուտինի հետ, ի՞նչն էր խանգարում նրան հանդիպել ՌԴ նախագահին, հատկապես, որ գտնվում էր Մոսկվայում։

Ստացվում է, որ Քոչարյանը ոչ միայն Հայաստանում է նախկին, այլեւ Վլադիմիր Պուտինի համար նույնպես։

Տեսանյութն` այստեղ

Մարիամ Գեւորգյան

19905