«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց
Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է ստացել, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան «սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն» ախտանշաններով տեղափոխվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։
Բժշկական զննության արդյունքում նրանց մոտ նախնական ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։
Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են՝ հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
08 Հունիս, 2021 22:12
957
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22 Հոկտեմբեր, 2026 23:44
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Սուրենյան
22 Հոկտեմբեր, 2026 14:17
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել Future Forces Exhibition & Forum միջազգային ցուցահանդեսի տաղավարներով
21 Հոկտեմբեր, 2026 19:50
«Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հոսպիտալացված 10 երեխա շարունակում է բուժօգնություն ստանալ հիվանդանոցում
10 Հունիս, 2021 17:13
Սննդային թունավորմամբ հոսպիտալացված երեխաներից 5-ը դուրս է գրվել. ՀՀ ԱՆ
09 Հունիս, 2021 19:42