![](https://araratnews.am/admin/images/1623237991.jpg)
Նիկոլ Փաշինյանը Ազատանում իր աջակիցների հետ հանդիպման ընթացքում խոսեց սահմաններում տիրող իրավիճակի մասին։
«Մենք կոնկրետ դիրքորոշում ունենք, որ Ադրբեջանի զորքերը պետք է հետ գնան մեր տարածքից։ Միջազգային հանրությունը մեր այս դիրքորոշումը հստակ պաշտպանում է։ Ես արել եմ առաջարկ, եւ այդ առաջարկը հիմա քննարկման փուլում է։
Ադրբեջանը ի՞նչ է ասում։ Ասում է՝ մենք մտել ենք ոչ թե իրենց տարածք, այլ մեր քարտեզներով մեր սահմանը այդտեղով է անցնում։ Կան նաեւ Ադրբեջանի կողմից կնքված քարտեզներ, որոնք ցույց են տալիս, որ դա այդպես չէ։
Մենք ասում ենք՝ շատ լավ, եթե ձեր սահմանի ճշգրտման թեմա է, ուրեմն եկեք հայելային եղանակով բոլոր զորքերը հետ քաշենք մշտական տեղակայման վայրեր, այդ տեղում կանգնեն ռուս սահմանապահները եւ միջազգային մանդատի կերպով մենք կիրականացնենք սահմանային դեմարկացիա եւ դելիմիտացիա»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։