«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր Շիրակի մարզում է։ Այս պահին կուսակցությունը գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը

«2020 թվականից հետո, ամսի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո շատ-շատ աճպարարություններ են արել, որպեսզի զավթեն իշխանությունը։ Մինչեւ այսօր հազարավոր, տասնյակ հազարավոր ստեր են գրվել մամուլի միջոցով, որպեսզի գան, վերցնեն իշխանությունը եւ նորից ստրկացնեն մեր հասարակությանը։

Սիրելի գյումրեցիներ, բոլոր իրենց աճպարարությունները մենք հասկանում ենք, դուք էլ եք հասկանում, բայց այսօր կա մի ճշմարտություն, կա ժողովրդավարություն, կա ազատ գործելու իրավունք, եւ թվերը դա ապացուցում են։

Լավ իմացեք, բոլորս պատրաստ ենք մինչեւ անգամ մեր կյանքը զոհաբերել, որպեսզի մեր սերունդները լավ ապրեն Հայաստանում։ Հայաստանում պետք է ղեկավարեն ազնիվ, կիրթ երիտասարդներ»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

1463