armenianews.net-ը գրում է.

Իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախ ընդունվել է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Դատարանն իր դիմումի շրջանակներում բռնագանձել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Սերոբ Հարությունյանի ունեցվածքը:

Վլադիմիր Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքից բռնագանձվել է 4 առանձնատուն (ներառյալ՝ մասնավոր հուշահամալիր), 2 բնակարան, 3 հողամաս, 4 մեքենա, 1 ավտոտնակ:

Բռնագանձման արդյունքում նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն տարածած Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Սերոբ Հարությունյանը և  նրա  գործընկերները  ժամանակավորապես չեն կարողանա օգտագործել 2 բնակարան, Հյուսիսային պողոտայի 2 կայանատեղին, 1 մեքենա և 1 անշարժ գույք:

 

09 Հունիս, 2021 20:00
6681
; ;