Հովհաննես Թումանյանի թանգարանը հունիսից-սեպտեմբեր ամիսներին իրականացնում է «Յոթը սարի ետևում 2021» խորագրով հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոն:

Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությանն են միացել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը», Հայաստանի պատմության թանգարանը, «ԱրխիոԱրտ և Լաբ» ՀԿ-ն, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամը, ինչպես նաև մարզային մի շարք կառույցներ:

Նախագծի նպատակն է պատանիներին օգնել ճանաչելու հայրենի բնակավայրը, խթանել և նպաստել համայնքային մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանը և հանրայնացմանը:

Փառատոնի թե´ անհատական և թե´ խմբային մասնակիցները դառնում են «հետախույզ-գիտնականներ», որոնց խնդիրն է իրենց հայրենի բնակավայրի մշակութային ժառանգության՝ բոլորին անհայտ կամ քիչ հայտնի օբյեկտի ուսումնասիրումը, պահպանումը և հանրայնացումը: Ուսումնասիրության առարկա կարող են լինել բնակավայրի տարածքում եղած պատմաճարտարապետական հուշարձանները, հնատիպ կառույցները, պաշտամունքային կոթողները, ազգագրական նյութերը, գյուղին կամ քաղաքին բնորոշ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները՝ պարեր, արհեստներ, բաղադրատոմսեր, երգեր, առասպելներ և այլն:
Լավագույն ուսումնասիրություններն արժանանալու են հատուկ մրցանակների:
Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար հարկավոր է պարտադիր ծանոթանալ կանոնակարգին (անցնել հղմամբ՝ https://bit.ly/3w10gTo) և լրացնել մասնակցության հայտաձևը:
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 30-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374 010) 56 00 21 հեռախոսահամարով (էլ. փոստ՝ [email protected], ֆեյսբուքյան պաշտոնական խումբ և էջ՝ «Յոթը սարի ետևում» մրցույթ-փառատոն):

482