Ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձվում է հօգուտ պետության. Փաշինյան
Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պետք է Հայաստանում իրականացնենք ոչ բռնի, բայց այս անգամ՝ պողպատյա ժողովրդական հեղափոխություն, այս մասին Նոյեմբերյանում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք միասին պետք է, ի վերջո, ստանանք այն հարցերի պատասխանները, որ վերջին երեք տարիներին բարձրաձայնվել են»,- ասաց Փաշինյանն ու հավելեց, որ 2021 թվականին սկսելու է գործարկվել ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրական մեխանիզմը:
«Ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձվում է հօգուտ պետության, և ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք մեկը մյուսի հետևից կունենանք այդպիսի որոշումներ ու հնարավորություն՝ ժողովրդից գողացվածը վերադարձնել ժողովրդին»,- շեշտեց նա:
11 Հունիս, 2021 21:09
1221
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10 Հոկտեմբեր, 2026 10:18
Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել
10 Հոկտեմբեր, 2026 10:11
Պանամայում տեղի է ունեցել 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ․ մի քանի երկրում ցունամիի վտանգի մասին նախազգուշացում է հայտարարվել
09 Հոկտեմբեր, 2026 23:30