«Այսօր խոսվեց նաև հնարավոր դիկտատուրայի մասին։ Գիտեք ինչ, այն ժամանակ հնարավոր է մի թեթև մի բան եղել է, բայց միայն պետական համակարգի նկատմամբ»,- Վանաձորի նախընտրական հանրահավաքում  հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով․ «Եթե խնդիրը դրված է, պետք է խնդիրը լուծվի։ Եթե պարտավորություն ես ստանձնել, պարտավորությունը պետք է կատարես։ եթե կա ծրագիր, քեզ ճղի, բայց այդ ծրագիրը պետք է իրականացնես։ Կարգապահության, պատասխանատվության դիտկատուրա էր պետական համակարգում, ինչն այսօր բացարձակապես գոյություն չունի։ Դիկտատուրա էր ստի դեմ, որ ոչ մի պաշտոնա իրավունք չունի սուտ ասել»։  

Այսօր Քոչարյանին լսողը միգուցե նույնիսկ չհավատա, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման 10 տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել առեղծվածային մահեր, քաղաքական հետապնդումներ, միջադեպեր, մահափորձեր, պաշտոնյաների սպանություններ, հետապնդումներ տպագիր մամուլի ու ԶԼՄ-ների հանդեպ, քրեական և կիսաքրեական աղմկահարույց սպանություններ։
2008 թվականին «Ժամանակ Երևան» օրաթերթի պատվերով մի ուսումնասիրություն է կատարվել «1998-2008․ Արյունոտ տասնամյակ» վերտառությամբ, որում ամբողջացված են բոլոր նման դեպքերը։ Եվ այսպես՝
 
1998-2008 քաղաքական սպանություններ.
Հենրիկ Խաչատրյան. ՀՀ գլխ. դատախազ: Սպանվել է հրազենից՝ իր աշխատասենյակում, 1998թ. օգոստոսի 6-ին: Պաշտոնական վարկածով` նրան սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը և ինքնասպան եղել:
Արամ Կարապետյան. ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ: Դեպքից մեկ ժամ անց Ռ. Քոչարյանը «բացահայտեց» հանցագործությունը, որի համաձայն՝ Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է Գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյանին և ինքնասպան եղել: Հենց այս «բացահայտումն» էլ հետագայում դարձավ քննչական խմբի հիմնական վարկածը, և հանցագործությունը համարվեց բացահայտված:
Վահրամ Խոռխոռունի. ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ: Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից: Սպանությունը բացահայտված չէ:
Արծրուն Մարգարյան. ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր: Սպանվել է 1999թ. փետրվարի 9-ին: Պաշտոնական վարկածով` երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

13 Հունիս, 2021 11:47
443
; ;