
Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 8-րդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ աջակիցների ու թիմակիցների հետ ամփոփվեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացված երթով:
«Ներողություն եմ խնդրում մեր թույլ տված բոլոր բացթողումների համար, բայց ուզում եմ գլխավոր ուղերձը հղել՝ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ հունիսի 14-ի վաղ առավոտյան այցելել էր Արարատ, որտեղ հանդիպել էր բնակիչների հետ տարբեր համայնքներում՝ Մասիսում, Արևշատում, Վերին Արտաշատում, Փոքր Վեդիում, Վեդիում, Արարատում, Ավշարում, Ոսկետափում, Արտաշատում։ Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավի շրջանակում այցելելու է Սյունիքի մարզ:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Մասնակցում են երկու տասնյակից ավելի քաղաքական ուժեր: