Այսօր առավոտյան կոտրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող շտաբի ապակե դռները, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

Շտաբի ղեկավար Անահիտ Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմել է հետևյալը.

«Առավոտյան ժամը 7-ի սահմաններում տարածքի տնօրենի կինը մոտակայքում գտնվող իրենց խանութ գնալիս է եղել, նկատել է, որ նախընտրական պաստառի վրա Նիկոլ Փաշինյանի նկարի աչքերից մեկը կլոր կտրված, պոկված է: Որից հետո հետ վերադառնալիս տեսել է, որ արդեն ապակիներն են ջարդել: Դա եղել է առավոտյան 7:00-8:00-ի սահմաններում: Ինչքան հասկացա, դռներին հարվածել են մեծ քարի կտորներով: Ժամը 9:00-ի սահմաններում մենք եկանք, ոստիկաններին տեղեկացրինք: Եկել են, ամեն բան արձանագրել են»:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

 

2168