«Հայկական ժամանակ»-ը գրում է.
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բացահայտել է, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ու «Մուրացան» ԲԿ ընդունված Երևանի «Վիննի Թուխ և ընկերներ» և «Ծիածան» մանկապարտեզներում երեխաները թունավորվել են «Բիոկաթ» ապրանքանիշի թթվասեր և կաթնաշոռ ուտելու հետևանքով: Այս մասին մեզ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:
Նա նշեց, որ նույն կաթնամթերքի օգտագործումից հետո ինքնազգացողության վատացման մասին ահազանգեր են ստացվել նաև այլ քաղաքացիներից:
«ՍԱՏՄ ղեկավարի հրամաններով՝ վերահսկողական միջոցառումներ՝ ստուգումներ են սկսվել նշված մանկապարտեզներում, ինչպես նաև «Բիոկաթ» ՍՊԸ-ում: Մանկապարտեզներում առկա սննդից և կաթնամթերքներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: «Բիոկաթ» ընկերության հուլիսի 7-ին և 8-ին արտադրված կաթնաշոռի և թթվասերի ողջ արտադրանքը ետ է կանչվել իրացման ցանցից և մատակարարման վայրերից:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: