Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության կողմից 2021թ. մայիս ամսին համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության արդյունքում` ՀՀ պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում հաշվառված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը վերադարձվել է կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին:

Մասնավորապես, շուրջ 4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ամբողջությամբ փոխանցվել է 29 306 հարկ վճարողի միասնական հաշվին:

Միասնական հաշվին գերավճարների վերադարձ ստացած հարկ վճարողների ցանկը կարող եք տեսնել այստեղ ➡ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=8068

641