ՀՀ Վարչական դատարանն այսօր 22։00-ին կհրապարակի «Զարթոնք» կուսակցության դիմումի վերաբերյալ դատական ակտը։
Կուսակցությունը դատարանից պահանջում է ուժը կորցրած ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։
Հիշեցնեք, որ ավելի վաղ՝ հունիսի 13-ի ԿԸՀ-ն նիստում քննարկել և մերժել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջի վերաբերյալ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանի, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, «Զարթոնք», Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունների նույնաբովանդակ դիմումները, որից հետո «Զարթոնք» կուսակցությունը, որը առաջնորդում է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դիմել է վարչական դատարան։ «Զարթոնք» կուսակցության հայցի առարկան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր հանրահավաքների ժամանակ հնչեցված որոշ արտահայտություններ են, որոնք, ըստ Արա Զոհրաբյանի, իրենց մեջ պարունակում են հոգեբանական, ֆիզիկական բռնության կոչեր։
Վարչական դատարանում այսօր՝ այս գործով դատաքննություն է եղել, քննարկվել են հայցադիմումում նշված փաստերը։ Հայցվոր և պատասխանող կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու առարկությունները։
Դատաքննության ժամանակ, որպես երրորդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք իրենց դիրքորոշումը ներկայացրել են դատարանում, գտնում են, որ հայցադիմումը, իրենց պահանջն անհիմն է և ենթակա է մերժման, բայց վերջնական որոշում կայացնողը դատարանն է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում