Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով Տավուշի մարզում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է Չինարիում 2 և Չորաթանում 1 չպայթած զինամթերք։

Ինչպես տեղեկանում է ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը, հայտնաբերված արկերից 2-ը, ըստ միջազգային կոնվենցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ:

Հայտնաբերված չպայթած զինամթերքները տեղափոխվել են անվտանգ վայր և ոչնչացվել:

1172