ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով և կից գրել.

«Սա ի՞նչ էր։ Այս մարդը իրեն ու՞մ տեղն է դրել։ Սրանց իրոք թվում է, թե իրենց ենթակաները իրենց ճորտերն են։

Գլուխներդ պատին եք տվել ձեր թերուս ու վախկոտ առաջնորդի հետ։

Իզմիրլյանի աշխատակիցներին կոչ եմ անում դատական հայցերով ռմբահարել այս ժամանակի ու տեղի զգացողությունը կորցրածին։

Փաստաբան ընկերներիս խնդրում եմ հնարավորության դեպքում անվճար հիմունքներով ներկայացնել Իզմիրլյանի բուժաշխատողներին։

Հրավիրում եմ նաև իրավապահ մարմինների ուշադրությունը։

Թե բա՝ հատ-հատ, անուն-անուն ստուգելու եմ»։

378