![](https://araratnews.am/admin/images/1598857566.jpg)
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանում: Կասկադում մի խումբ երիտասարդները ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:
Ականատեսների խոսքով, ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են մեկ մեքենայի եւ տուգանել են նրան ըստ էության երթեւեկության կանոնները խախտելու համար: Ավելի ուշ տուգանված վարորդի ընկերները հաշվեհարդար են տեսել ՃՈ աշխատակիցների նկատմամբ եւ գալով Կասկադի հարակից տարածք, ծեծի են ենթարկել նրանց:
Շրջանառվող տեղեկատվությունը պարզելու նպատակով AraratNews.am-ը կապ է հաստատել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հետ:
«Խուլիգանության դեպք է արձանագրվել. հարուցվել է քրեական գործ»,-մեզ հետ զրույցում նշեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Միևնույն ժամանակ AraratNews.am-ի թղթակցին հաղորդեցին, որ դեպքի մասին ահազանգը ստացել են երեկ՝ 23:20-ին:
Ըստ InfoPort.am-ի տեղեկությունների, վեճը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների և ոստիկանների միջև է տեղի ունեցել:
Lurer TV-ն տեղի ունեցած միջադեպից տեսանյութ է հրապարակել: