Նարեկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես և սպասվում էր քոչարյանասերժական երկու խմբերը փորձում են զավթել իշխանությունը. Կոնկրետ օրինակներ կան արդեն՝ բաժանում են կաշառք, ստիպում են, որ քվեաթերթիկը մարդիկ նկարեն ևն: Ինձ համար ակնհայտ է, որ դա մասսայական բնույթ ունի: Ես առաջին օրվանից համոզված եմ եղել, որ իրենք անկեղծ ձայներ չունեն մեր երկրում: Այսօր էլ համոզված եմ: Հենց իրենք մեզանից ավելի լավ գիտեն իրենց ձայների քանակը: Իրենք են չէ՞ մարդկանց ավտոբուսներով հրապարակներ բերել, նույն մարդկանցով տարբեր քաղաքների հրապարակներ լցրել: Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց ռեյտինգը փուչիկ է, քանի որ իրենք են փչել այն: Ոչ մի քաղաքական ուժ չի դիմի հանցագործության՝ ստիպելով իր ընտրողին քվեաթերթիկ նկարել, եթե այդ ընտրողը անկեղծ ընտրող է: Երբ ասում եմ անկեղծ ընտրողներ չունեն՝ նկատի ունեմ հենց դա:

Ով էլ լինի հաջորդ իշխանությունը, իր առաջին գործը պիտի համարի դատական բարեփոխումները և քոչարյանասերժական հանցագործների բանտարկությունը: Մենք չենք կարող ամեն ընտրության ժամանակ կաշառքի ու անօրինականությունների դեմ պայքարել՝ կարծես թե դա նորմալ բան է: Իսկ եթե հանցագործներին հաջողվի իրենց խախտումներով իշխանություն փախցնել՝ դա արդեն նշանակում է երկրի վերջը»:

1281