Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է ճանաչվել Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Հայ մարզիկը ցույց է տվել 16մ 77սմ արդյունք ու ամենաբարձր միավորները վաստակել Հայաստանի թիմի համար:

Աղասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ցատկի տեսանյութը՝ կից գրելով.

«Ինձ լավ եմ զգում և պատրաստ ավելի քրտնաջան աշխատելու: Վերադառնում ենք ավելի ուժեղ»,- գրել է Աղասյանը:



485