Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նոր են տեղի ունեցել, դեռ վաղ է խոսել Ղարաբաղի իրավիճակի վրա դրանց արդյունքների ազդեցության մասին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ընտրությունները նոր են կայացել: Դեռ պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքները ազդելու նոր քաղաքական կյանքի ձեւավորման վրա: Սպասենք, մինչ այնտեղ կձեւավորվի կառավարությունը»,- ասել է Լավրովը։

«Մենք, համենայնդեպս, ելնում ենք նրանից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաեւ երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որով մեկնարկում է ամբողջ տնտեսական գործունեության ծավալման, շրջափակումը վերացնելու հատուկ ձեւերի համաձայնեցման գործընթացը, համապատասխանում են ներգրավված բոլոր կողմերի շահերին»,- ավելացրել է նախարարը:

Շմիդտը պաշտպանել Է Լավրովի դիրքորոշումը. «Մենք ակնկալում ենք դիտորդների ամբողջական զեկույցի հրապարակումը, ուստի եկեք սպասենք, թե երբ կձեւավորվի կառավարությունը, եւ այդ ժամանակ գնահատականներ կտանք»։

2220