Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է Հայաստանի Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիայի հերթական խոշոր միջոցառումը։

Ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի և փոխնախագահ Հրաչ Գրիգորյանի գլխավորությամբ 200-ից ավելի սաներ գոտու որակավորման քննություն են հանձնել։

Կայացած միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հանդիսականներ։

Սպարտակ Գասպարյանը կարևորել է միջոցառման անցկացումը՝ հատկապես Արցախում։ Գասպարյանը նաև իր շնորհակալությունն է հայտնում Արցախի մարզչական կոլեկտիվին։

Արցախը եղել է, կա ու միշտ լինելու է հայկական։ Այս գաղափարախոսությունը մեր ֆեդերացիայի հիմքում է և մեր գործունեությունը շարունակաբար ապացուցում է դա։

966