Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության, թիվ 5 կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ  Վարդան Վարդանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հունիսի 21-ին, Գեղարքունիքի  մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդի ինքնությունը:

Պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Կարեն Մ.-ն: Վթարի հետևանքով նրա դուստրը, 1-ամյա Էլեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, մահացածի երկվորյակ եղբայրը՝  1-ամյա Ալեն Մ.-ն,  37-ամյա Արմիեն Ե.-ն, 15-ամյա Մարետա Մ.-ն, 37-ամյա Արման Պ.-ն, 35-ամյա Թագուշ Ծ.-ն և  3-ամյա Արտյոմ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է,  որ վարորդ Կարեն Մ.-ն և վիրավորներից Արման Պ.-ն ծառայում են որպես պայմանագրային զինծառայողներ:​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 21-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի  93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին  դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝  Սևանա լճի ափի  մոտ:

Վթարի հետևանքով 8 հոգի  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել էին «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն  դեպքի վայր էին  ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու  ոստիկանության ճամբարակի բաժնի պետ Սասուն Հարությունյանը:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Կարապետյանն ու Կարեն Հակոբյանը, հիվանդանոցից ահազանգ է  ստացվում ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր  ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն, որտեղից ժամանաել են Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ Ճամբարակի Ռազմական ոստիկանության  պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:

Վթարի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչութան թիվ 5 կայազորային քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:  

Shamshyan.com 

22 Հունիս, 2021 23:57
3544
; ;