
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, երկրում ստեղծված իրավիճակի, Ոստիկանության համակարգի աշխատանքի մասին InfoPort.am-ը զրուցել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
-Պարոն Գասպարյան ներքաղաքական լարված իրավիճակը կարծեք թե հանգուցալուծվեց արտահերթ ընտրություններով: Ինչպե ՞ ս եք գնահատում ընտրությունները, արդյունքները Ձեզ համար սպասելի էին, թե՝ ոչ:
-Որպես կանոն ընտրությունները քաղաքացուց է գալիս և ինչ ընտրել է քաղաքացին դա աքսիոմա է և դա կարծում եմ քննարկման թեմա չի կարող լինել: Իսկ արդյունքներն ինձ համար սպասելի է՞ր, թե ոչ՝ մեծ հաշվով սպասելի էր: Չնայած, երբեք զերծ չեմ եղել այն մտքից, որ անակնկալներ կարող են լինել:
-Տեսեք, շատերը կարծիք են հայտնում, որ Հայաստանի հզորացման համար այս ծանր իրավիճակից դուրս գալու համար մեզ միասնականություն է հարկավոր: Դուք փորձառու մարդ եք, ունեք միավորման և միասնականության Ձեր բաղադրատոմսը:
-Բացարձակ ճշմարտություն է, որ միաբանվել է պետք, որովհետև մեր պատմությունը ցույց է տալիս, որ երբ միաբանված ենք եղել ունեցել ենք հաղթանակներ: Երբ տարանջատվել ենք ունեցել ենք պարտություններ, ավելի դաժան՝ կոտորածներ: Բոլորս՝ թե իշխանությունը և թե ընդդիմությունը, ես կամ դու, մենք յուրաքանչյուրս պետք է իր տեղում ամեն ինչ անենք, մեր երկիրը հզորացնելու համար, որպեսզի այս ոչ ստանդարտ իրավիճակից կարողանանք դուրս գալ հաղթանակած, որովհետև բավ են պարտությունները:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: