Երևանում 11 տարեկան տղաներ են էլեկտրահարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նրանցից մեկը` Երևանի բնակիչ, 11-ամյա Հրանտ Խաչատրյանը, երեկ մահացել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Ըստ կայքի` նա կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին «Էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճաններ» ախտորոշմամբ

Նույն ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ, 11-ամյա Նարեկ Քեշիշյանը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու հետևանքով։

Բժիշկներն իրավապահներին հայտնել էին, որ նրանք գտնվում էին անգիտակից վիճակում։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանն ու Ն. Քեշիշյանը հարևաններ են։

 


 

358