Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցում ամերիկահայ բարերարներ Նորայր և Համլետ Խալաֆյաններն օրերս բացել են անգլերենի կենտրոն-գրադարան, որը համալրված է հարուստ գրականությամբ, քարտեզներով և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով:

Կենտրոն-գրադարանի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության աշխատակից Քրիստինա Աբրահամյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Ամիրա Իսմայիլը և Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Կարեն Հունանյանը:

Կենտրոն-գրադարանի բացման գործընթացում առանցքային է եղել Չարենցավանի դպրոցի սան Ռիմա Վարդանյանի նվաճումը, ով հաղթող է ճանաչվել մարտի 21-ին Չարենցավան համայնքի և հարակից գյուղերի դպրոցների 7-8-րդ դասարանցիների միջև անցկացված «Աստղային աշակերտներ» անգլերենի գիտակրթական մրցույթում՝ զբաղեցնելով պատվավոր 1-ին տեղը: Այդ հաղթանակը նաև անգլերենի ուսուցչուհի Արևիկ Բաբայանի տքնաջան աշխատանքի արդյունք է:

126