Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 24-ին, ժամը 17։52-ին ահազանգ է ստացել, որ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել՝ 20։25-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք։

668