ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով։

44-ամյա կինը հիվանդանոց է դիմել ծանր վիճակում․ որովայնի չափերի մեծացումով, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։ Հիվանդը պատրաստվել է շտապ վիրահատության։

Հիվանդության վաղեմությունը եղել է 2 տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել։

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների։ Հիստոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ ուռուցքը սահմանային էր։

Ինչպես նշում է պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը, նման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բավականին հաճախ են կատարվում, և դրանք չեն դասվում բարդ վիրահատությունների շարքին։  Ուղղակի նման դեպքերը ևս մեկ առիթ են հորդորով դիմելու մեր կանանց, որպեսզի նրանք ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ։

Տեսանյութը դիտեք այստեղ։ 

965