Բարսելոնայի մետրոյի կանգառներից հեռացրել են ադրբեջանական պաստառները

Բարսելոնայի մետրոյի կանգառներից հեռացվել են ադրբեջանական պաստառները:
Այս մասին տեղեկացանք Իսպանիայում ՀՀ դեսպանությունից՝ այս մասին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին ուղղված պատասխան նամակում հայտնել է մետրոյի տնօրեն Ռամոն Բակարդի Գասկոնը։
Գասկոնը նաև իր ափսոսանքն է հայտնել, որ գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունն առանց մետրոյի ղեկավարության հետ համաձայնեցնելու փակցրել էր դրանք։
Ադրբեջանական հերթական սադրիչ քայլի արդյունքում Բարսելոնայի մետրոյի կայարաններում տեղադրվել էին Ադրբեջանի օրվան նվիրված պաստառներ, որոնց վրա պատկերված էր Շուշին:
25 Հունիս, 2021 22:12
984
Վստահ եմ, որ մենք կառուցելու ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը. Ավինյան
11 Հունիս, 2025 14:03
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին. օրվա տնտեսական լուրեր․ տեսանյութ
28 Նոյեմբեր, 2023 00:48
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
23 Սեպտեմբեր, 2023 14:07