Ֆեյսբուքյան օգտատեր Ստելա Սարուխանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որում ասվում է.

ՀԱՅԱՏՅԱՑ ՏԵՐՏԵՐԸ

Ես շատ Աստվածասեր, Աստվածապաշտ, Աստվածավախ մարդ եմ։ Ես կատարում եմ բոլոր պատվիրանները, ես ամեն օր աղոթում եմ, ժամանակ առ ժամանակ Աստվածաշունչ եմ կարդում, ու եթե հանկարծ մեկից նեղանում եմ, փորձում եմ ինձ նրա տեղը պատկերացնել, նրա հայացքով նայել իրավիճակին․․․և հարթել իրավիճակը, անգամ եթե ես մեղավոր չեմ․․․

 Ինձ ճանաչողներդ գիտեք, թե ինչքան պետք է ես վիրավորվեմ, նեղվեմ, որ հունից դուրս գամ։

Առաջին կուրսում արտասահմանյան գրականությունից թեմատիկ ունեինք, իմ թեման Դեկամերոնն էր( ովքեր չգիտեն, Ջիովաննի Բոկաչո Դեկամերոնը իտալացի գրող է, ով առաջինն է համարձակվել գրել տերտերների անբարոյականության, այլասերվածության, սատանայական, սարսափելի ու զզվելի արարքների մասին, ով չի կարդացել կարդացեք ու էս երևույթին էդ գրքի ամեն մի էջում կգտնեք)։ 

Գարիկի դին փակ դագաղով, եռագույնով ծածկված, դրված էր հրաժեշտի պատվանդանին․․․․

Ներս մտավ այս Աստծո ու Հայ Առաքելական եկեղեցու հետ կապ չունեցող Դեկամերոնի գլխավոր հերոսը, անունը չգիտեմ ԻՆՉ Է , ու խնկամանը թափահարելով առաջին նախադասությունն այս ասաց․

- Երեք տարի ծափ տվիք, օրեր առաջ կրկին ընտրեցիք և այս է արդյունքը, դուք եք մեղավոր․․․

Ստացվում է, որ էս եսիմինչը, ում աչքերից հայատյացություն էր կաթում ու չարություն, ով ավելի շատ ինչ որ ռազբիրատանման երևույթ էր հիշեցնում, քան քահանա, մեղադրում է ութ ամիս անհետ կորած ու օրերս գտնված Հերոս Գարիկի մորը, նրա որդու մահվան մեջ․․․․

Քահանան երբ որ ներս է մտնում օջախ, նրա համար պետք է միևնույնը լինի այդ ընտանիքը որ կուսակցությանն է հարում, կամ ինչ քաղաքական հայացք ունի․․․

Եկեղեցին պետք է սեր քարոզի ու ինքն ասի, որ թե քոչարյանական, Նիկոլական, Արզաքանցյանական և այլնականներ, բոլորս հայ ենք, մի քանի հայ ենք մնացել երկրի վրա, իսկ հայ ժողովրդին փորձել են վերացնել ներքին պառակտման միջոցով․․․․Իսկ էս ձյաձը հաստատ թիկունքին արդեն մանգաղա տատու արել ու ․․․․մնացածը դուք ասեք, ու քանի որ անունը չգիտեմ, անունն էլ գրեք ու տարածեք, թող բոլորը ճանաչեք այն երևույթներին, ովքեր այսօր պառակտություններ են մտցնում երկրիս ներսում։

Ինձ համար կա այսօրն ու այսօրից հետո, ես համերաշխություն եմ ուզում իմ երկրում, ու այսուհետ ես էլ եմ հրաժարվում թավիշից, ու իմ արևը երբեմն պողպատե բռնակ կունենա․․․

Նշեմ, որ նրա այդ պառակտիչ արտահայտությունից հետո հարցրի, արդյոք ինքը դրա համար է եկել, և այդ է գրված Աստվածաշնչում, նա ասաց․ << Դու սուս, ինչ կա դա եմ ասում>>, այսինքն, որ ընտանիքն է մեղավոր որդու մահվան ու պատերազմի մեջ․․․ու նա դա այնպես ասաց, որ հնչեց․<< Դուք սրան եք արժանի>>․․․․

Նշեմ, որ ընտանիքին շատ տհաճ էր նրա զզվելի ներկայությունը, ու այսուհետ ամեն երևույթի հայի օջախ մտցնելուց առաջ հարցրեք, արդյոք ընտանիքը համաձայն է որ նա ներկա լինի․․․

Ի դեպ բոլորը նրա մասին զզվանքով էին խոսում, և թաղումից հետո քննարկման թոփ թեման նա էր ու նրա չարություն սփռող ներկայությունը․․․․պարզվեց, որ ոչ ոք տանել չի կարողանում նրան․․․

Շատ բան կցանկանայի գրել, բայց այսքանով սահմանափակվեմ․

Ժողովուրդ ջան հազար ներողություն էս գրառմանս համար, պարզապես այսուհետ ամեն նման ստոր ազգադավի, եթե անձամբ ես հանդիպեմ ու սենց վարք դրսևորեն, ես բարձրաձայնելու եմ․․․․

#Եկեղեցին_պետք_է_սեր_քարոզի

#Աստված_Սեր_է

Իրական քահանաներին հարգանքով եմ վերաբերում, գրառումս կոնկրետ այս անձի մասին է…

2565