Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ընկերական խաղում մրցեց Հայաստանի փոխչեմպիոն «Նոա»-ի հետ:

«Ուրարտու»-ի մարզաբազայի մարզադաշտում կայացած խաղում «Ուրարտու»-ն առավելության հասավ խոշոր հաշվով` 6:1: «Ուրարտու»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Միրանյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Անտոին, Իվուն և Տարախչյանը:

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

943