Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանը հանձնարարել է մինչև հուլիսի 15-ը կազմակերպել արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումները, որոնք գալիս են Ռուսաստանի Դաշնություն աշխատելու: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Մասնավորապես ՌԴ նախագահը  կառավարությանը հանձնարարել է որոշել, թե ինչ ֆինանսական միջոցներով են իրականացվելու աշխատանքային միգրանտների  պատվաստումները։

Նշենք, որ Ռուսաստանում վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 20 000 նոր դեպք։ COVID- 19-ի հետագա տարածումը կանխելու համար Ռուսաստանի իշխանությունները մի շարք մարզերում պարտադիր պատվաստումներ են մտցրել քաղաքացիների որոշակի թիրախային խմբերի համար:


armeniasputnik.am/

1635