Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում գրանցվեց առաջին անակնկալը:

Խմբային փուլում երեք անընդմեջ հաղթանակ տարած Նիդեռլանդների հավաքականն անսպասելի պարտվեց Չեխիայի ընտրանուն, որն իր խմբում զբաղեցրել էր 3-րդ տեղը և միայն լրացուցիչ ցուցանիշներով էր մտել փլեյ-օֆֆ:

Բաւդապեշտում կայացած խաղի առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով` 0:0: Հանդիպման 55-րդ րոպեին նիդեռլանցիները մնացին 10 խաղացողով, քանի որ գլխավոր մրցավարը կարմիր քարտով դաշտից հեռացրեց Մաթեյս դե Լիխտին: Չեխ ֆուտբոլիստները շատ արագ օգտվեցին թվային առավելությունից և խաղի 68-րդ րոպեին Թոմաշ Հոլեշը բացեց հաշիվը: Խաղավարտից 10 րոպե առաջ Պատրիկ Շիկը դրեց այս հանդիպման վերջակետը` 2:0:

Այդպիսով, Չեխիայի հավաքականը մտավ քառորդ եզրափակիչ,որտեղ կհանդիպի Դանիայի ընտրանու հետ, որն ընթացիկ խաղում 4:0 հաշվով ջախջախել էր Ուելսի ազգային թիմին:

------------------------------

Խաղի վիճակագրություն

Նիդեռլանդներ - Չեխիա

52 % - Գնդակի տիրապետում - 48 %

7 - Հարվածներ - 13

23 -  Խախտումներ - 13

6 - Անկյունայիններ - 5

4 - Խաղից դուրս - 1

820