Խորհրդարանը հունիսի 30-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Լիլիթ Ստեփանյանի հեղինակած ««Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվող փոփոխությունների նպատակն է բարձրացնել մարզպետների եւ մարզպետների աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը` սահմանելով վերջիններիս հաշվետվողականությունը նաեւ վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետին:

Գործադիրի դրական եզրակացությունը օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` կոչ անելով կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը: 
 

910