Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությանը 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը եզրափակչում 5-8 հաշվով զիջեց ադրբեջանցի Քանան Հեյբատովին և բավարարվեց արծաթե մեդալով:

Քիչ հետո բրոնզե մեդալի համար կպայքարի 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, իսկ ավելի ուշ ոսկու համար կգոտեմարտի 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը:

226