ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 1-ի արտահերթ նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն կստեղծվի համապատասխան ոլորտները կարգավորող օրենքներով ՊՈԱԿ-ների տնօրենների գործունեության արդյունավետության և հաշվետվողականության բարձրացման տեսանելի չափանիշներ սահմանել:

 

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն ստացվել: 

521