Այսօր՝ հուլիսի 1-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Պուշկինի լեռնանցքի 3-րդ ոլորանի մոտակայքում ծառից կախված քաղաքացու դի կա:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:  

Ժամանել են նաև  ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը: Փրկարարները  ծառից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը: Նա  33-ամյա Գևորգ Մանուկյանն էր: Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկակասն փորձաքննություն: 

Shamshyan.com

1928