Բաքվում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները
Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Զորավարժությունների հիմնական նպատակն էր բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ղեկավարելու հմտությունները:
Զորավարժություններին ներգրավված էր մինչև 600 մարդ, 40 տանկ և այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց:
Զորավարժությունները մեկնարկել էին հունիսի 27-ին:
03 Հուլիս, 2021 23:48
1870
Դեէսկալացիային վնասող գործողություն. ԱԳՆ-ն` թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին
07 Սեպտեմբեր, 2021 20:38
Տարածաշրջանում երկկողմ կապերը չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ. Զախարովան՝ թուրք-ադրբեջանական հռչակագրի մասին
18 Հունիս, 2021 00:53
Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական ձմեռային համատեղ զորավարժությունները
11 Փետրվար, 2021 17:55
Ղազախստանում ռազմածովային զորավարժության ժամանակ զոհված զինծառայողների թիվը հասել է 12-ի
25 Սեպտեմբեր, 2026 10:46
Ղազախստանում զորավարժությունների ժամանակ Կասպից ծովի ալիքները քշել են զինվորականներին․ հայտնի է 9 զոհի մասին
24 Սեպտեմբեր, 2026 21:37
Հունիսի 17-25-ը ՀՀ-ում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
15 Հունիս, 2026 20:18