Իրանի արտաքին գործերի նախարարության միջազգային եւ իրավական հարցերով փոխնախարար Մոհսեն Բահարվանդը նշանակվել է Լոնդոնում Իսլամական Հանրապետության նոր դեսպանի պաշտոնում, գրում է Tasnim-ը:

Նա կփոխարինի Համիդ Բաեդինեժադին, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2016 թվականի սեպտեմբերից: Մեծ Բրիտանիայի դեսպանատանն Իրանի գործերով վստահորդ Հոսեյն Մաթենի խոսքով՝ նոր դեսպանը կժամանի Լոնդոն կիրակի՝ հուլիսի 4-ին:

Հաղորդվում է, որ Բահարվանդը իր դիվանագիտական պարտավորությունները կստանձնի երեքշաբթի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի հավատարմագիրը շնորհելու արարողությունից հետո:

 

Աղբյուր՝ news.am

200