Դպրոցներում հայտագրման գործընթացը կշարունակվի ողջ տարվա ընթացքում

Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով՝ համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am կայքում: Առցանց համակարգն անցյալ տարի փորձարկվել էր Երևանում՝ հետագայում այն նաև մարզերում տարածելու հիմքեր ստեղծելու նպատակով:
Այս պահի դրությամբ ՀՀ պետական դպրոցներում գրանցվել է 36161 առաջին դասարանցի, որոնցից 26431-ը՝ հայտագրման համակարգով։ Հայտագրման գործընթացը կշարունակվի ողջ տարվա ընթացքում:
Առցանց համակարգի ներդրման արդյունքները`
- Բոլոր ծնողների համար ապահովված է հավասար մեկնարկային պայմանների հնարավորություն՝ օրենսդրական կարգավորումներին համապատասխան:
- ՀՀ որևէ դպրոց հնարավորություն չի ունեցել լիցենզիայով սահմանված տեղերից ավելի թվով առաջին դասարանցիներ ընդունել. համակարգը դա թույլ չի տվել (լիցենզիայի տեղերը սահմանվում են նախարարի հրամանով` հաշվի առնելով կրթական գործընթացի կազմակերպման նորմատիվները):
- Կտրուկ նվազել է գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը:
- Առցանց գրանցման համակարգը բաց է. հայտագրման համար վերջնաժամկետ սահմանված չէ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
01 Սեպտեմբեր, 2020 20:36
449
Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցը հիմնանորոգվել է. վարչապետ․ տեսանյութ
12 Սեպտեմբեր, 2025 17:13
Մասիսի համար 5 ավագ դպրոցը կառուցված ու գույքով հագեցված է. վարչապետ (տեսանյութ)
10 Սեպտեմբեր, 2025 14:45
Երբ բջջայինը դասարանում դառնում է ամեն պահի «գայթակղիչ»՝ գիտելիքը մնում է երկրորդ պլանում․ Ավինյան
08 Սեպտեմբեր, 2025 22:06